Մատչելիության հղումներ

Վարչապետը առաջարկում է աճուրդի հանել Մինասի մեկ տասնյակ որմնանկարներ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում առաջարկել է մշակույթի նախարարությանը «աճուրդի կամ այլ ձեւով օտարման միջոցով մասնավոր ընկերություններին տրամադրել Մինաս Ավետիսյանի մոտ մեկ տասնյակ արժեքավոր որմնանկարներ, որոնց ճակատագիրը դեռեւս հստակեցված չէ»:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` «պայմանը պետք է լինի այն, որ որմնանկարները վերականգնվեն եւ հասանելի լինեն մարդկանց»։

Կառավարությունը որոշել է Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի նախկին ճաշարանի շենքում գտնվող «Հանդիպում (15 թվական)» եւ «Խաչքարի մոտ» որմնանկարներն ամրացնելու, կառավարության թիվ 1 շենք տեղափոխելու եւ վերականգնելու ծախսն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար մշակույթի նախարարությանը հատկացնել 20 միլիոն դրամ (53 հազար դոլար)։

Ավելի վաղ կառավարությունը գումար էր տրամադրել Մինասի մեկ այլ` «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը տեղափոխելու եւ Ջաջուռի թանգարանում տեղադրելու համար։

«Դրանով իսկ որմնանկարները վերջնականապես կփրկվեն անդառնալի ոչնչացումից», - ասված է կառավարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG