Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պարզեցնում է վիզային ռեժիմը Վրաստանի հետ


Այսօր Բրյուսելում Եվրամիության եւ Վրաստանի միջեւ կնքվել է վիզաների տրամադրման կարգը պարզեցնելու մասին համաձայնագիր:

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն` փաստաթուղթը վրացական կողմից ստորագրել է երկրի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, Եվրամիության կողմից` նախագահող երկիր Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը եւ ներքին գործերով հանձնակատար Սեսիլիա Մալստրյոմը:

Համաձայնագիրը ուժի մեջ կմտնի Եվրախորհրդարանի եւ Վրաստանի խորհրդարանի կողմից վավերացումից հետո:

Փաստաթղթով գրեթե կրկնակի նվազեցվում է վիզայի համար նախատեսված միջնորդավճարը` 60 եվրոյից հասցվելով 35-ի, սահմանվում են քաղաքացիների 22 կատեգորիաներ, որոնց համար վիզաների տրամադրման կարգի տարբեր պարզեցումներ են նախատեսված:

Քաղաքացիների որոշ կատեգորիաներ կարող են միանգամից ձեռք բերել մինչեւ 5 տարվա վավերականությամբ բազմակի վիզաներ: Վրաստանի դիվանագիտական անձնագիրը հնարավորություն կտա առանց վիզայի մինչեւ 90 օր գտնվել համաձայնագրին միացած երկրների տարածքում, որոնք են Եվրամիության բոլոր երկրները` բացառությամբ Դանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG