«Իհարկե, նման հանդիպումները միշտ մինչեւ տեղի ունենալը տարբեր տիպի կարծիքներ են ի հայտ բերում, բայց ես չեմ կարծում, որ այս հանդիպումը լինի բեկումնային` ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման ենթատեքստում», - հանդիպման նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բաբայանը: - «Որպեսզի բեկում գրանցվի այստեղ, պետք է ե'ւ բանակցային ձեւաչափը համապարփակ ձեւով օգտագործվի, այսինքն` վերականգնվի այն իսկական ձեւաչափը` Հայաստան - Արցախ - Ադրբեջան, ե'ւ, իհարկե, ընդգրկվեն նաեւ նման բանակցություններում այլ միջնորդ կողմերը` մասնավորապես ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Քանի այդ բոլոր նախադրյալները չկան, չեմ կարծում, որ գրանցվի ինչ-որ բեկում»:
Նա ենթադրում է, որ հանդիպումը «ինչ-որ ձեւով կառնչվի տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման գործընթացին, նամանավանդ` Իրանի հանդեպ տեղի ունեցող այդ գործընթացների ներքո»:
«Ռուսաստանը ամեն ձեւով ցույց է տալիս, որ Հարավկովկասյան տարածաշրջանում նախաձեռնությունը պատկանում է իրեն` սա բնական է, եւ, իմ կարծիքով, նաեւ նման հանդիպումների կարեւորագույն մեսիջներից մեկը հենց սա է», - ասաց Դավիթ Բաբայանը:
«Ավելի շուտ, նման հանդիպումը եւս մեկ անգամ ցույց կտա, որ Ռուսաստանը շահագրգռված է ստատուս քվոյի պահպանման մեջ, ինչը նաեւ, իհարկե, ձեռնտու է նույն Ադրբեջանին», - ընդգծեց Ղարաբաղի նախագահի խոսնակը:
Այդուհանդերձ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների համակարգող Վլադիմիր Կարապետյանի խոսքով, Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը, թերեւս, պայմանավորված է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եռանախագահների «մաքոքային դիվանագիտությունում» դիտվող տեւական դադարով։
«Բանակցային գործընթացը դադարեցվել էր, կողմերը այս ընթացքում իրարամերժ հայտարարություններ են անում Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակի շուրջ», - ասում է Կարապետյանը։ - «Կարծում եմ, որ խոսքը գնալու է նորացված Մադրիդյան փաստաթղթի շուրջ, առաջընթացի ակնկալիքով է, որ թե՛ ռուսական կողմը նախաձեռնել է այս հանդիպումը, եւ թե՛ Ալիեւը, որը մի քանի ամիս հրաժարվում էր հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, նույնպես համաձայնել է հանդիպել»։
Միջազզգային հանրությունը, Կարապետյանի կարծիքով, կարծես հակված է ընդունել Բաքվի մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինչի վկայությունը «Եվրախորհրդարանի միակողմանի փաստաթուղթն էր». Եվրոպան հավանություն տվեց այնպիսի դրույթների, որոնք, ինչպես հայտարարեց պաշտոնական Երեւանը, չեն կարող համարվել հավասարակշռված:
Ադրբեջանը, Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ, շարունակելու ընտրած մարտավարությունը: Մասնավորապես, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջանի ընթացքում կարող է «անցնել Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ թուրքական նախաձեռնությունը». - «Ցավոք, ես չեմ տեսնում նախադրյալներ, որ մեր խորհրդարանական դիվանագիտությունը կարողանա դիմագրավել այս մարտահրավերը եւ ներկայացնել նիստերի ընթացքում հայանպաստ մոտեցումներ»:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ականատես ենք լինում «դիրքորոշումների մի շքերթի»` կարճ ժամանակահատվածում Միացյալ Նահանգները, Եվրոպան, Ռուսաստանը, Թուրքիան «ցուցադրեցին եւ շարունակում են ցուցադրել իրենց շահագրգռվածությունը Լեռնային Ղարաբաղի եւ ընդհանրապես տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ»:
Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը սանկտպետերբուրգյան հանդիպմանը վերաբերող հարցին ի պատասխան հայտարարեց, թե «դրսի հետ կապված ցանկացած իրավիճակ վերափոխելի է», իսկ «ավելի մտահոգիչ է Հայաստանի ներքին իրավիճակը եւ քաղաքական շրջանակների բարոյալքումը»:
«Արտաքին աշխարհի հետ փոխհարաբերվելու ունակությունների եւ որակների տեսանկյունից, իհարկե, Հայաստանի իշխանությունը տարիներ շարունակ տեսանելի ապիկարություն է դրսեւորել: Դա կապված է նրա հետ, որ թերեւս Հայաստանի կառավարող դասը լավ չի կարողանում ընկալել իր գործընկերների, նաեւ հնարավոր հակառակորդների իրական շահերը: Ըստ էության, սա պատրանքային քաղաքականություն վարելու համար լավ միջավայր է ստեղծում, եւ այդ միջավայրը մեզ համար իրականում որեւէ լավ բան չի նախանշում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արման Մելիքյանը:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը, կրկին եռակողմ ձեւաչափով՝ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ, տեղի էր ունեցել այս տարի՝ հունվարի 25-ին, Սոչիում։