Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ընդլայնել է իրանական ընկերությունների «սեւ ցուցակը»


Միացյալ Նահանգները ընդլայնել է իրանական ընկերությունների «սեւ ցուցակը», որոնց վրա տարածվում են Իրանի նկատմամբ կիրառվող առեւտրատնտեսական պատժամիջոցները:

Խոսքը մի շարք խոշոր իրանական բանկերի, նավթային, ապահովագրական եւ այլ ընկերությունների մասին է, որոնք, ամերիկյան իշխանություների տվյալներով, առնչություն ունեն Իրանի միջուկային ծրագրին:

Պաշտոնական Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում է կայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու որոշումից մեկ շաբաթ անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG