Փոփոխությունների վերաբերյալ մտահոգություններն ու կոչը ամփոփված են Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Հոլի Քարթների` Սերժ Սարգսյանին ուղղված նամակում:
Կազմակերպությունը փաստում է, թե «օրենքի հապճեպ ընդունումը թույլ չտվեց, որ քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների մտահոգությունները փարատվեին»:
Human Rights Watch-ը արձանագրում է, որ մինչ հունիսի 10-ին Հայաստանում եվրոպական երկրների դեսպանները կոչ էին անում կառավարությանը շարունակել սերտ համագործակցությունը քաղաքացիական հասարակության եւ միջազգային փորձագետների հետ` օրինագիծը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար, նույն երեկոյան Ազգային ժողովը արտահերթ նիստում ընդունել է օրինագիծը:
Human Rights Watch-ը մտահոգություն է հնչեցնում, որ Հայաստանում հեռուստաալիքների թիվը 22-ից կրճատվելու է 18-ի, ինչը եւս մեծացնում է բազմակարծությունը սահմանափակելու վտանգը: Կարող են տուժել հատկապես նոր հեռուստաընկերությունները, քանի որ, ըստ ընդունված օրինագծի, լիցենզավորման մրցույթների ժամանակ առավելությունը տրվելու է արդեն գործող կամ առնվազն 3 տարվա հեռարձակման փորձ ունեցող ընկերություններին:
Կազմակերպությունը նաեւ հիշեցնում է, որ փարատված չեն մտահոգությունները լիցենզիաների տրամադրման թափանցիկության առումով` մատնաշելով պատճառներից մեկը. բացակայում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից լիցենզիա տրամադրելու մերժումը հիմնավորելու վերաբերյալ օրենսդրական պահանջը:
Human Rights Watch-ը հիշեցնում է, որ օրենսդրական փոփոխությունները պահանջը առաջացել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008 թվականին «Ա1+»-ի վերաբերյալ ընդունած որոշումից հետո: «Ա1+» հեռուստաընկերությունը եթերազրկվել է 2002 թվականին եւ չի կարողացել եթեր վերադառնալ անգամ Եվրադատարանի որոշումից հետո: