Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է ՀԲ-ի պատվիրակությանը


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, քննարկվել են Հայաստանի կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ համագործակցության ընթացքը, նախարարությունների աշխատակազմերում ծրագրերի իրականացման գրասենյակների ինտեգրման գործընթացի արդյունավետ կազմակերպման մանրամասներ։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` կարեւորվել է համատեղ ծրագրերի իրականացումը ճանապարհաշինության, էներգետիկայի, պետական ֆինանսների կառավարման եւ էլեկտրոնային կառավարման ոլորտներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG