Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում փախստականների թիվը կարող է գերազանցել 100 հազարը


ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Միրոսլավ Յենցան այսօր Բիշքեկում հայտարարել է, որ Ղրղըզստանի հարավում ազգամիջյան բախումների հետեւանքով փախստական դարձած անձանց թիվը կարող է անցնել 100 հազարից:

ՄԱԿ-ի հատուկ բանագնացը ընդգծել է, որ ըստ Ուզբեկստանի իշխանությունների տվյալների` Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի սահմանի ուզբեկական կողմում արդեն իսկ կուտակված են շուրջ 75 հազար փախստականներ:

Ղրղըզստանի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներով, հինգշաբթի երեկոյան սկիզբ առած բռնությունների հետեւանքով զոհվածների թիվը այսօրվա դրությամբ առնվազն 170 է, վիրավորներինը` 1700:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG