Մատչելիության հղումներ

Մաթեմատիկայի քննությունն ավարտվեց ծնողների ու ոստիկանների ծեծկռտուքով


Ծեծկռտուք ծնողների եւ ոստիկանների միջև, 15.06, Երևան
Ծեծկռտուք ծնողների եւ ոստիկանների միջև, 15.06, Երևան

Մաթեմատիկայից միասնական քննություն հանձնող դիմորդների ծնողները պնդում են, որ Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված քննակենտրոնի հսկիչները նախատեսված ժամանակից 15 րոպե շուտ թեստերը խլել են դիմորդների ձեռքից: Մուտքը հսկող աշխատակիցը չկարողացավ ետ պահել ծնողներին, ովքեր ներխուժեցին քննակենտրոն եւ սկսեցին բացատրություն պահանջել:

Ի տարբերություն քննակենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանի` ծնողերը պնդում են, թե միայն քննակենտրոնի պատի ժամացույցով էր լրացել քննական 3 ժամը, իսկ քննության ընթացքին դրսում տեղադրված էկրաններից հետեւող ծնողների պնդմամբ` 15 րոպե շուտ թեստերը հավաքվել են:

Դիմորդներից մեկը փաստեց , որ թեստերն իրենց ձեռքից ոչ թե վերցրել, այլ խլել են, եւ մեծ մասը չեն հասցրել ավարտել աշխատանքը:

Արդեն քննակենտրոնի բակում ծեծկռտուք սկսվեց դիմորդների ծնողների եւ ոստիկաների միջեւ:

XS
SM
MD
LG