ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագյային այսօր ընդունել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաեւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի կառույցների եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ընդհանուր վիճակին։
Տիգրան Սարգսյանը կարեւորել է միջազգային փորձի կիրառումը Հայաստանում եւ դրանում ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությունը։