Չնայած Հայաստանի Աշխատանքային օրենսգրքի համաձայն աշխատանքի ընդունման նվազագույն տարիքը 14-ն է, ՅՈւՆԻՍԵՖ-ի 2008 թվականի ուսումնասիրության ընթացքում երկրում հարցազրույց անցած աշխատող երեխաների 30 տոկոսի տարիքը 14-ից ցածր է եղել:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գնահատումներով` աշխարհում 5-14 տարեկան 150 միլիոն երեխա է ներգրավված աշխատանքում, ինչը աղքատության թե' պատճառ է եւ թե' հետեւանք, եւ այս հանգամանքը վտանգում է երեխաների կրթությունն ու անվտանգությունը:
Համաձայն «Անչափահասների աշխատանքը» ուսումնասիրության` 7-18 տարեկան (18-ը չլրացած) երեխաների 4 տոկոսը ներգրավված են տարբեր տեսակի աշխատանքային ձեւերում, ուսումնասիրության ընթացքում հարցազրույց անցած երեխաների ավելի քան 40 տոկոսն ընդհանրապես դպրոց չէր հաճախում:
ՅՈւՆԻՍԵՖ-ը, կազմակերպության հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, «կոչ է անում վերստին անդրադառնալ անչափահասների աշխատանքի վատթարագույն ձեւերի հարցին, որը քննարկվեց Անչափահասների աշխատանքի վատթարագույն ձեւերի մասին համաշխարհային օրը հունիսի 11-ին` «Պայքարենք հանուն նպատակի` անչափահասների աշխատանքի վերացման» խորագրով»: