Մատչելիության հղումներ

Իսրայելը մայիսի 31-ի միջադեպի սեփական հետաքննություն կանցկացնի


Իսրայելը հայտարարել է, թե անցկացնելու է մայիսի 31-ին Գազայի հատվածում «Ազատության նավատորմիղի» 6 նավերի հետ կապված միջադեպի սեփական հետաքննություն, սակայն պատրաստ է ստեղծվելիք անկախ հանձնաժողովի կազմում ընդգրկել երկու արտասահմանցիների` Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր լորդ Ուիլյամ Թրիմբլին` Հյուսիսային Իռլանդիայից, եւ Կանադայի նախկին գլխավոր զինդատախազ Քեն Ուոթքինին:

Սպիտակ տունը ողջունել է այս որոշումը` հույս հայտնելով, որ հետաքննությունը կլինի անաչառ, եւ դրա արդյունքները կներկայացվեն միջազգային հանրությանը:

Ավելի վաղ Իսրայելը մերժել էր միջադեպի հետաքննության նպատակով միջազգային հանձնախումբ ստեղծելու ՄԱԿ-ի առաջարկը:

Մայիսի 31-ին Իսրայելը արգելեց «Ազատության նավատորմիղի» մուտքը Գազայի հատված, թուրքական նավի վրա բախում տեղի ունեցավ, եւ իսրայելցի զինվորականների կրակոցներից 9 մարդ զոհվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG