Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը բանակցություններ է վարում Թբիլիսիում


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով Թբիլիսիում է` քննարկելու երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի - Գրուզիա» լրատվական գործակալությունը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Հանդիպումների ժամանակ կողմերը քննարկելու են վրաց - հայկական հարաբերությունների լայն սպեկտր եւ տարածաշրջանային համագործակցության զարգացման հեռանկարները», - ասված է Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Նալբանդյանը եւ Վաշաձեն այսօր կայանալիք հանդիպման ավարտին հանդես են գալու համատեղ ասուլիսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG