ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագյան այսօր առաջին անգամ փաստահավաք առաքելությամբ ժամանելու է Հայաստան։
Մարդու իրավունքների խորհրդում պարբերաբար քննարկվում է իրավիճակը ՄԱԿ-ի անդամ երկրներում։
«Հայաստանի մասով վերջին վերլուծությունը ընձեռել է իրավապաշտպաններին տրված հանձնարարականների կատարումը եւ կառավարության գործունեությունը քննարկելու լավ հնարավորություն», - ասել է Հայաստանի իշխանությունների հրավերով ժամանող Մարգարեթ Սեկագյան եւ հավելել. - «Առաքելության նպատակն է անձամբ տեղում ուսումնասիրել եւ չեզոք, առարկայական գնահատական տալ իրավապաշտպանների աշխատանքին, նպաստել նրանց եւ իշխանությունների կառուցողական համագործակցությանը»։
Փաստահավաք առաքելության համար ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հանդիպելու է Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներին, արդարադատության համակարգի պաշտոնյաներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, օրենսդիրներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին, ՄԱԿ-ի գործակալությունների աշխատակիցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչներին։
Հունիսի 18-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագյան կհանդիպի հայ լրագրողների հետ։ Եզրափակիչ զեկույցը 2011 թվականին կներկայացվի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին։