Մատչելիության հղումներ

Բակիեւը հերքում է իր առնչությունը հարավում շարունակվող անկարգություններին


Ղրղըզստանի նախկին նախագահ Կումանբեկ Բակիեւը հայտարարություն է տարածել երկրի հարավում ծագած անկարգությունների վերաբերյալ եւ պնդել, թե որեւէ առնչություն չունի դրանց հետ։ Կոչ անելով կողմերին դադարեցնել արյունալի բախումները՝ Բակիեւը միաժամանակ դրանց մեջ մեղադրել է երկրի ժամանակավոր կառավարությանն ու ղեկավար Ռոզա Օտունբաեւային։

«Ճիշտ ժամանակին ողջ ուժերը մոբիլիզացնելու եւ իրավիճակը կայունացնելու փոխարեն՝ ժամանակավոր կառավարության ներկայացուցիչները հարցազրույցներ էին տալիս եւ կատարվածի համար պատասխանատվությունը բարդում իմ եւ իմ հարազատների ուսերին»,–հայտարարել է Բակիեւը եւ ընդգծել,–«նրանք անամոթաբար ստում են։ Կոչ եմ անում իմ աջակիցներին չտրվել նրանց սադրանքներին»։

Մինչդեռ Ինտերֆաքս գործակալությունը, մեջբերելով ականատեսների վկայությունները, հաղորդում է, թե Ջալալաբադում շարունակվող անկարգություններին ակտիվորեն մասնակցում են նախկին նախագահի հարազատները։

Ապրիլին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Բակիեւը ապաստանել է Բելառուսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG