Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը կոչ է անում Թեհրանին ազատ արձակել քաղբանտարկյալներին


Միացյալ Նահնագների պետքարտուղար Հիլարի Քլիթոնը կոչ է արել Իրանի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների երեք քաղաքացիներին, որոնք մեկ տարի է` գտնվում են անազատության մեջ՝ սահմանը ապօրինի հատելու մեղադրանքով։

Իրանում տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրությունների մեկամյակին նվիրված գրավոր ուղերձում ԱՄՆ պետքարտուղարը նաեւ նշել է, որ Իրանի իշխանությունները խախտում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները, բազմաթիվ ընդդիմադիրներ շարունակում են մնալ ազատազրկման վայրերում, մի քանիսը մահվան են դատապարտվել` իրենց տեսակետները բարձաձայնելու համար։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG