Մատչելիության հղումներ

Իրանում ձերբակալվել են ընդդիմության 90 աջակիցներ


Իրանում՝ արյունալի բախումներով ավարտված ընտրությունների տարելիցին, իշխանությունները 90 ընդդիմադիր գործչի են ձերբակալել։ Այդ մասին Իսնա գործակալությանը հայտնել է Թեհրանի ոստիկանության պետ Հոսեյին Սաջադինին։

Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, ոստիկանության եւ ընդդիմադիրների միջեւ լուրջ բախումներ չեն արձանագրվել։ Ավելի վաղ իշխանությունները սպառնացել էին բիրտ ուժ կիրառել այլախոհների նկատմամբ, եթե վերջիններս որոշեն փողոց դուրս գալ։ Հետեւելով այդ հայտարարություններին՝ ընդդիմության առաջորդներն հրաժարվել էին զանգվածային միջոցառումներից՝ նոր բախումներ չհրահրելու համար։

Ընդդիմությունը մինչ օրս վիճարկում է 2009 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։ Ընտրություններից հետո՝ ընդդիմադիրների եւ անվտանգության ուժերի միջեւ բախումների արդյունքում, զոհվեց ավելի քան երեսուն մարդ, հարյուրավորները ձերբակալվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG