Հայաստանյան առաջատար ինտերնետ ծառայություններ տրամադրող ընկերություններից մեկի` Xter.net-ը, մայիսի վերջին անսպասելիորեն դադարեցրեց իր գործունեությունը։ Հարյուրավոր բաժանորդներ զրկվեցին ինտերնետ կապից, իսկ մի քանի տասնյակ ընկերություններ, եւ նույնիսկ որոշ պետական մարմիններ ստիպված էին մտածել անսպասելիորեն ինտերնետից անհետացած իրենց վեբ-կայքերը փրկելու մասին։ Ընկերությունում զանգերի չեն պատասխանում, իսկ գրասենյակը փակվել է։
Xter.net-ը Հայաստանում առաջատար ինտերնետային ընկերություններից մեկն էր, որը տրամադրում էր բազմազան ինտերնետային ծառայություններ՝ Dial-up եւ DSL լայնաշերտ կապ, ինտերնետ-կայքերի տեղակայման ծառայություններ, ինտերնետային հասցեների՝ դոմենների անվան գրանցում .am տիրույթում եւ այլն։
Xter.net-ի բաժանորդների թվում էին այնպիսի պետական կազմակերպություններ եւ խոշոր մասնավոր ընկերություններ, ինչպիսիք են Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովը, «ՄԻԿԱ» կորպորացիան, «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը եւ ուրիշներ:
Ընկերության անբարեխղճության զոհերից մեկն է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, որի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ xter.net-ի ծառայություններից օգտվում էին 2004 թվականից:
«Մայիսի 21-ին անջատվեց մեր հոստինգը, եւ ինչպես ես հետո պարզեցի՝ անջատվել է մի քանի հարյուր պատվիրատուների ինտերնետային կայքը։ Ես տեղյակ եմ, որ մի շարք կայքերի տերեր իրենց ինտերնետային բովանդակությունը եզակի օրինակով ունեին՝ միայն xter.net-ի համակարգիչների մեջ։ Փաստորեն իրենք կորցրել են իրենց կայքերը առանց որեւէ նախազգուշացման, ինչը չտեսնված անբարոյականություն է», - ասաց Բարսեղյանը՝ հավելելով, թե անիմաստ է համարում Xter.net-ի դեմ դատական հայց ներկայացնելը։ - «Դատի տալը արդյունք չունի, որովհետեւ, ամենայն հավանականությամբ, կգան կապացուցեն, որ իրենք սնանկ են, բայց ի վերջո պայմանագիրը ստորագրող մարդ կա, որին մենք կգտնենք ու մի երկու քաղցր խոսք անպայման կասենք», - մեկնաբանեց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահը։
Ոլորտի մասնագետները հիշում են, որ Xter.net-ը որեւէ խնդիր չուներ, քանի դեռ դրա սեփականատերն էր Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրը: Փաստորեն, այսպես կոչված «տանիքից» զրկվելը ընկերության համար ճակատագրական դարձավ: