Մատչելիության հղումներ

Իրանում արյունալի բախումներով ավարտված ընտրությունների տարելիցին ընդդիմությունը խուսափում է բողոքի ցույցերից


Իրանի Հեղափոխության պահապանների էլիտար զինվորական ստորաբաժանումը ընդդիմադիրներին զգուշացրել է զերծ մնալ փողոց դուրս գալուց եւ նախորդ տարի արյունալի բախումներով ավարտված ընտրությունների տարելիցի առթիվ քաղաքական ակցիաներ կազմակերպելուց։

Հեղափոխության պահապանների բարձրաստիճան հրամանատար Ռեզա Ֆարզնեն սպառնացել է ընդդիմադիրների դեմ ուժ գործադրել։

Ընդդիմության կողմից որեւէ բողոքի ցույց անցկացնելու մասին լուրեր առայժմ չեն հաղորդվում։ Ընդդիմության երկու առաջնորդները՝ Միրհուսեյն Մուսավին եւ Մեհդի Քյարուբին իրենց աջակիցներին կոչ են արել զերծ մնալ բողոքի ցույցերից՝ անհանգստություն հայտնելով նոր բռնությունների հնարավորության առիթով։

2009 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որոնց արդյունքում հաղթող հայտարարվեց երկրի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, Իրանում ընդդիմադիրների բարձրացրած բողոքի ալիքը արյունալի բախումների առիթ դարձավ ընդդիմության եւ անվտանգության ուժերի միջեւ, որոնց արդյունքում տասնյակ մարդիկ զոհվեցին, հարյուրավոր ընդդիմադիրներ ձերբակալվեցին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG