Թուրքիայի համոզմամբ, պատժամիջոցները արդյունավետ գործիք չեն Իրանի միջուկային խնդիրները լուծելու համար, հայտարարել է նախագահ Աբդուլա Գյուլը՝ ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականին տված հարցազրույցում։
«Պաշտոնական Անկարան այս հարցում նախընտրում է դիվանագիտական ջանքերը», - ասել է Գյուլը եւ ընդգծել. - «Մենք ուզում ենք բաց պահել դիվանագիտական խողովակները, քանի որ Իրանը մեր հարեւանն է։ Տարածաշրջանում իրավիճակի ցանկացած զարգացում իր հետքն է թողնում նաեւ Թուրքիայի վրա»։
Գյուլը կարծիք է հայտնել, թե միջազգային համայնքի կողմից սահմանված պատժամիջոցները ոչ միշտ են հանգեցնում ցանկալի արդյունքին։ Որպես ասվածի ապացույց՝ Թուրքիայի նախագահը բերել է ոչ միայն Իրանի, այլեւ հարեւան Իրաքի օրինակը. - «Մեկնաբանություններ անելը, երբ հեռու ես իրադարձությունների զարգացման վայրից, հեշտ է։ Մոտիկից, սակայն, իրերը այլ կերպ են երեւում», - ասել է Թուրքիայի նախագահը։