Մատչելիության հղումներ

Սրտի կաթվածից մահացել է Վայոց Ձորի մարզպետը


Վաթսունհինգ տարեկան հասակում սրտի կաթվածից հանկարծամահ է եղել Վայոց Ձորի մարզպետ եւ այդ մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Վարդգես Մաթեւոսյանը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վայոց Ձորի մարզպետի մահվան կապակցությամբ` որում մասնավորապես ասվում է. - «Խոր վշտով տեղեկացա Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթևոսյանի անժամանակ մահվան մասին` մարդու, ով անմնացորդ նվիրումով ծառայում էր իր հայրենիքին ու ժողովրդին։ Իմ ցավակցություններն եմ հայտնում Վարդգես Մաթևոսյանի ընտանիքին, հարազատներին ու գործընկերներին»։

Վարդգես Մաթեւոսյանը Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում աշխատում էր 2007 թվականից։ Մինչ այդ՝ 1999-ից 2007 թվականները երկու անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, եղել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի մշտական անդամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG