«Ես հիասթափված եմ Անկարայի քվեարկությունից, Թուրքիան Միացյալ Նահանգների վաղեմի դաշնակիցն է եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր», - հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Գեյթսը Բրյուսելում՝ հյուսիսատլանտյան դաշինքի պաշտպանության նախարարների նիստի ավարտին:։
Պենտագոնի ղեկավարը միաժամանակ նշել է, որ այդ քայլը չի ազդի ռազմական ոլորտում թուրք-ամերիկյան համագործակցության վրա:
«Թուրքիան շարունակում է առանցքային դերակատարում ունենալ ՆԱՏՕ-ում», - հայտարարել է Գեյթսը եւ ընդգծել. - «Դաշնակիցները ոչ բոլոր հարցերում են համակարծիք լինում»։
Նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեմ ընդունված պատժամիջոցներին դեմ էին քվեարկել միայն Թուրքիան եւ Բրազիլիան` կոչ են անելով միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները հարթել դիվանագիտական ճանապարհով։