Մոսկվայում ոստիկանությունը ուրբաթ օրը ցրել է Պետդումայի շենքի մոտ «Յաբլոկո» կուսակցության բողոքի ակցիան, որի պահանջն էր՝ մերժել Անվտանգության դաշնային ծառայության լիազորությունները ընդլայնող օրինագիծը:
Ակցիայի 4 մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանության մոտակա բաժին:
«Յաբլոկո»-ի տարածած հայտարարության մեջ ասված է, որ օրինագիծը հատուկ ծառայություններին կամայականությունների անսահմանափակ հնարավորություններ է տալիս եւ ուղղված է այլախոհության դեմ: Մասնավորապես, Անվտանգության դաշնային ծառայությունը իրավունք է ստանում 15 օրով ձերբակալել անհնազանդություն ցուցաբերող անձանց, ինչպես նաեւ լրատվամիջոցներից պահանջել հանել այն նյութերը, որոնք ծառայությունը կգնահատի որպես «ծայրահեղական»: