«Սեզոնը սկսված է, բայց Անթալիան գովազդող պաստառներ չկան քաղաքում: Մենք էլ այս տարի կփորձենք քաղաքացիների հետ աշխատանք տանել` կոչ անելով չհանգստանալ Անթալիայում» – ասաց Հարությունը:
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդները կարծում են, որ Անթալիայում ծախսվող գումարով կարելի է հանգստանալ մեկ այլ երկրում կամ Հայաստանում, այլապես, ըստ նրանց, «անուղղակի կերպով հարստացնում ու զինում ենք թշնամական Թուրքիայի բանակը»:
«Հայաստանում հանգստացողների թիվը քիչ է, քանի որ գները բարձր են, իսկ սպասարկման որակը` ցածր», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Հայ տուր» տուրիստական գործակալության տնօրեն Մարիամ Իգիթյանը: Ըստ նրա` մեզ մոտ միջին պայմաններ ունեցող հյուրանոցում մնալը մի քանի անգամ ավելի թանկ է, քան արտասահմանյան հայտնի հանգստավայրերում:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայերը նախընտրում են Անթալիայում հանգստանալ, քանի որ եւ’ գներն են մատչելի, եւ’ սպասարկումն է գոհացնում բոլորին», - նշեց Իգիթյանը:
«Իմեգա Տուր» տուրիստական գործակալության տնօրեն Կարեն Անթաշյանի կարծիքով` հայերին գրավում են նաեւ Անթալիայում իրենց հանգիստը անցկացնող ռուս եւ ուկրաինացի աղջիկները: Իրենց գործակալությունը «հանգստի այլընտրանք է գտել` հայերին առաջարկելով հանգստանալ «Արեւմտյան Հայաստանում»:
Չնայած Անթալիայում հանգստանալու դեմ ուղղված ակցիաներին, Անտալիայում հանգստացող հայերը դեռ մեծ թիվ են կազմում: Մասնագետների կարծիքով` խնդիրը շտկելու համար պետք է ոչ թե անցկացնել հակաքարոզչություն, այլ մատչելի եւ որակյալ պայմաններ ստեղծել Հայաստանում: