Մատչելիության հղումներ

Ցմահ ազատազրկում Սրեբրենիցայի սպանդի համար


ՄԱԿ-ի պատերազմի հանցագործությունների միջազգային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել բոսնիացի սերբերի երկու սպայի` 53-ամյա Վույադին Պոպովիչին եւ 70-ամյա Լյուբիսա Բեարային, 1995 թվականին Սրեբրենիցայում 7 հազար մահմեդականների զանգվածային սպանդի մասնակից լինելու համար։

Չորս այլ նախկին սպա եւ մի նախկին ոստիկան նույն մեղադրանքով դատապարտվել են 5-35 տարվա ազատազրկման։

Սրեբրենիցայի սպանդի գործով երեք տարի տեւող դատավարության ընթացքում ցուցմունք է տվել շուրջ 450 վկա։ Զանգվածային սպանությունները տեղի են ունեցել ՄԱԿ-ի կողմից «անվտանգության գոտի» հռչակված Սրեբրենիցայում 1992-1995 թվականների Բոսնիայի պատերազմի ընթացքում։

Ըստ պատմաբանների, դա Եվրոպայում ամենադաժան վայրագությունն է Երկրորդ Աշխարհամարտից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG