Մատչելիության հղումներ

ԵՄ-ն խրախուսում է հետագա քննարկումները Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի փոփոխությունների շուրջ


Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել թվային հեռարձակման անցնելու կապակցությամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։

«Հայաստանում Եվրամիության երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները ողջունում են հեռարձակման ոլորտը կարգավորող օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը հասարակական քննարկումների առարկա դարձնելու կառավարության պատրաստակամությունը, ինչպես նաև այն փաստը, որ ներկայումս քննարկվող տեքստում արդեն իսկ տեղ են գտել որոշ դրական փոփոխություններ, որոնք համահունչ են Եվրոպայի խորհրդի, քաղաքացիական հասարակության և ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի առաջարկներին», - ասված է հայտարարության մեջ։

«Օրենքն էլ ավելի միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով, որն իր հերթին կհանգեցնի Հայաստանում մամուլի բազմակարծության եւ բազմազանության ընդլայնմանը, ԵՄ առաքելությունների ղեկավարները խրախուսում են կառավարությանը եւ օրենսդիրներին` սերտորեն շարունակել աշխատանքները քաղաքացիական հասարակության, Եվրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ փորձագետների հետ», - նշված է հինգշաբթի օրը ԵՄ-ի հայաստանյան պատվիրակության տարածած հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG