Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոր պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ ուշ երեկոյան ընդունել է Իրանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանող բանաձեւը, որը նպատակ ունի Թեհրանին ստիպել հրաժարվել իր միջուկային ծրագրից։

Բանաձեւի օգտին քվեարկել են Անվտանգության խորհրդի բոլոր 5 մշտական անդամները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Բրիտանիան, դեմ են արտահայտվել Թուրքիան եւ Բրազիլիան, Լիբանանը ձեռնպահ է մնացել։

Այս բանաձեւը 2006 թվականից ի վեր Իրանի դեմ ընդունված 4-րդ բանաձեւն է։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը քննադատել է ընդունված բանաձեւը եւ հավելել, թե դրա տեղը աղբամանն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG