Մատչելիության հղումներ

Պաշտոնական Վաշինգտոնին մտահոգում է թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումը


«Իսրայելի եւ Թուքրիայի միջեւ հարաբերությունների վատթարացումը մտահոգում է պաշտոնական Վաշինգտոնին», - այսօր Լոնդոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը։

Պաշտպանության նախարարը ընդգծել է, որ երբեմնի դաշնակիցներր միջեւ սրված հարաբերությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ տարածաշրջանի կայունության վրա եւ կարծիք է հայտնել, թե Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխության համար որոշ չափով պատասխանատվություն է կրում նաեւ Եվրոպան։

«Թուրքիան շրջվել է դեպի Արեւելք նաեւ այն պատճառով, որ Եվրամիության որոշ անդամներ դեմ են արտահայտվում այդ երկրի անդամակցությանը», – ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարն ու ընդգծել. - «Վաշինգտոնը, ինչպես նաեւ եվրոպական գործընկերները պետք է բավական երկար եւ լուրջ քննարկումներ անցկացնեն՝ Արեմուտքի եւ Թուրքիայի միջեւ կապերը կրկին ամրապնդելու ուղղությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG