Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը կրկին խոսում է ղարաբաղյան հարցով ՄԱԿ-ի ընդունած 4 բանաձեւերի մասին


«Ադրբեջանը պահանջում է Հայաստանից՝ կատարել միջազգային կազմակերպությունների որոշումներն ու բանաձեւերը»,- հունիսի 8-ին Ստամբուլում ասիական երկրների միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ադրբեջանական հողերից հայկական զինված ուժերի անհապաղ եւ անվերապահ դուրս բերման վերաբերյալ 4 բանաձեւ է ընդունել, սակայն այդ բանաձեւերի պահանջները մինչ օրս չեն կատարվել», - նաեւ ասել է Իլհամ Ալիեւը։

Ադրբեջանի նախագահը նաեւ հայտարարել է, որ Բաքուն ձգտում է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն ղարաբաղյան հարցի լուծման միակ ելքը համարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն ու հայկական փոքրամասնությանը բարձր աստիճանի ինքնավարության տրամադրումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG