Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը մեկնում է Բրյուսել


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 9-ին մեկնել է Բրյուսել, որտեղ հունիսի 10-ից 11-ը մասնակցելու է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք նիստերին, որոնց մասնակցում են Կոսովոյի ուժերի եւ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարները։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Հայաստանի պաշտպանության նախարարի այցի ընթացքում Բրյուսելում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG