Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քվեարկության է դնում Իրանի դեմ նոր պատժամիջոցների հարցը


ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր քվեարկության կդնի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող բանաձեւի նախագիծը։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ներկայացված բանաձեւով նախատեսվում են մինչ այժմ Իրանի դեմ կիրառված ամենախիստ պատժամիջոցները։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, որ եթե բանաձեւն ընդունվի, Թեհրանը կհրաժարվի միջուկային ծրագրի շուրջ հետագա բոլոր բանակցություններից։

Անվտանգության խորհրդում ակնկալվող քվեարկությունից ժամեր առաջ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը պաշտոնապես արձագանքել են անցած ամիս Իրանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի միջեւ ձեռք բերված համաձայնությանը իրանական ուրանը Թուրքիայում հարստացնելու վերաբերյալ։ Արեւմտյան գործակալությունների հաղորդմամբ, գերտերությունները ամբողջությամբ չեն մերժել այդ ծրագիրը, այդուամենայնիվ, նշել են, որ այն չի փարատում իրենց մտահոգությունները միջուկային զենք ստեղծելու՝ Իրանի գաղտնի նպատակների վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG