Պատվիրակության կազմում են հանրահայտ գրողներ, թարգմանիչներ, գրականագետներ:
Արդեն 4-րդ տարին է` կրկին աշխուժացել են հայ-վրացական գրական կապերը, որոնք ընդհատվել էին Խորհրդային Միության փլուզումից հետո, եւ արդեն 4-րդ տարին է` ոչ միայն հայ եւ վրացի գրողները առնվազն տարին մեկ անգամ փոխադարձաբար այցելում են միմյանց, այլեւ թարգմանաբար ներկայացնում մեկը մյուսի դասական եւ ժամանակակից գրականությունը:
Պատվիրակության անդամ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Արդեն պատրաստ է Քուչակը` 101 հայրեններ, եւ լույս կտեսնի շուտով բիլինգվա` ե’ւ հայերեն, ե’ւ վրացերեն»:
Վրաց անվանի արձակագիր Ռեւազ Միշվելաձեն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրեց, որ մեծ հաճույքով է Հայաստան եկել, իր համար մեծ պատիվ է մասնակցել վրաց գրողների պատվիրակության հետ նախատեսված հանդիպումներին:
Վրաստանից ժամանած գրողները հանդիպումներ կունենան ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիիում: