Մատչելիության հղումներ

Ռումբի պայթյունից Ստամբուլում 15 մարդ է վիրավորվել


Պաշտոնական տեղեկավության համաձայն, այսօր Ստամբուլում ռումբի պայթյունից 15 մարդ վիրավորվել է, նրանց մեծ մասը ոստիկաններ են։

Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի եվրոպական հատվածում։ Առայժմ հայտնի չէ, թե ո՞վ է պատասխանատու հարձակման համար, սակայն թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, անվտանգության ծառայությունները քննում են վարկածը, որ պայթյունը ուղղված է եղել հենց ոստիկանության դեմ։

Հարձակումը տեղի է ունենում այնպիսի ժամանակ, երբ Թուրքիայում են մի շարք ասիական երկրների նախագահներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Ասիայում համագործակցության ու վստահության մթնոլորտի ամրապնդմանը նվիրված գագաթնաժողովին մասնակցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG