Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները պահանջում են ազատ արձակել Քիրամիջյանին


Ոստիկանները թույլ չեն տալիս ընդդիմության ակտիվիստներին մտնել Ազատության հրապարակ: 1-ը հունիսի 2010 թ.
Ոստիկանները թույլ չեն տալիս ընդդիմության ակտիվիստներին մտնել Ազատության հրապարակ: 1-ը հունիսի 2010 թ.

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մի խումբ ակտիվիստներ այսօր Հայաստանի գլխավոր դատախազին փոխանցած նամակով պահանջում են «դադարեցնել Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ պատժել իրական հանցագործներին»:

«Իրականում Դավիթ Քիրամիջյանը ինքն է տուժող, ինքն է ենթարկվել ոստիկանների բռնություններին, ծեծին եւ ապօրինի բերման ենթարկվել», - ասված է Հայաստանի գլխավոր դատախազին հասցեագրված նամակում:

«Նամակում գրված է, որ այն հիմքով, որով կալանավորվել է [Քիրամիջյանը], լրիվ անհիմն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԱԿ-ի երիտասարդական թեւի ակտիվիստներից մեկը:

Nամակը Աղվան Հովսեփյանին հանձնելուց առաջ ՀԱԿ-ի երիտասարդական շուրջ 3 տասնյակ անդամները երթով անցան Երեւանի կենտրոնական փողոցներով` ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակից մինչեւ Գլխավոր դատախազության շենքը:

Դավիթ Քիրամիջյանը ձերբակալվել է անցած երկուշաբթի «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Անի Գեւորգյանի ու վերջինիս եղբոր` Սարգիս Գեւորգյան հետ միասին, երբ ոստիկանությունը մի խումբ ընդդիմադիր ակտիվիստների արգելում էր մտնել Ազատության հրապարակ։

Անցած հինգշաբթի Անի եւ Սարգիս Գեւորգյանների նկատմամբ խափանման միջոց ընտրվեց` բնակավայրից չբացակայելու մասին ստորագրությամբ: Իսկ Քիրամիջյանի նկատմամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խափանման միջոց ընտրեց կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG