Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը երկուշաբթի օրը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին։
Ըստ Ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպմանը Ռոբերտ Գեյթսն ասել է, թե Բարաք Օբամայի նամակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալեւին, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նախատեսվող այցը Ադրբեջան եւ իր ներկայիս այցելությունը վկայում են, որ երկու երկրների գործընկերությունը ռազմավարական բնույթ ունի։
Ըստ Trend գործակալության՝ Աբիեւն ասել է, թե Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով Հարավային Կովկասում իրավիճակը մնում է բարդ եւ լարված։ Նա բարձր է գնահատել ԱՄՆ-ի դերակատարությունը, որպես Մինսկի Խմբի անդամ երկրի, միաժամանակ նշելով, որ ադրբեջանական կողմն ակնկալում է ավելի ակտիվ քայլեր Միացյալ Նահանգների կողմից։
Ուղիղ հեռարձակում