Մատչելիության հղումներ

Իսրայելը հրաժարվում է «Ազատության նավատորմիղի» վրա հարձակման շուրջ հետաքննություն անցկացնել


Իսրայելը հրաժարվում է «Ազատության նավատորմիղի» վրա իսրայելական զինվորների հարձակման շուրջ հետաքննություն անցկացնելու՝ Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունի առաջարկը։ Նախօրեին նման հայտարարություն է արել Միացյալ Նահանգներում Իսրայելի դեսպան Մայքլ Օրենը։

Բան Կի-մունը առաջարկել էր ստեղծել Իսրայլեի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով՝ քննելու «Ազատության նավատորմիղի» վրա հարձակման հանգամանքները։

Անցած շաբաթ Գազայի հատված օգնություն տեղափոխող նավերի վրա Իսրայելի հարձակման արդյունքում նավատորմիղի անձնակազմից 9 մարդ էր զոհվել, այդ թվում 8 թուրքեր եւ 1 ծագումով թուրք ԱՄՆ-ի քաղաքացի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG