Մատչելիության հղումներ

Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվելու է գազամատակարարման պայմանագիր


Անկարայի եւ Բաքվի միջեւ այսօր սպասվում է ադրբեջանական Շահ Դենիզ 2 հանքավայրից Թուրքիա գազամատակարարման շուրջ պայմանագրի ստորագրումը։

«Համաձայնությունը կամրապնդի երկկողմ հարաբերությունները եւ հնարավորություն կտա Արեւմուտքին իրագործել Հարավային միջանցք ծրագիրն ու կրճատել կախվածությունը ռուսական գազից», - հաղորդում է «Ասոշիեյթեդ փրեսը»:

Նախնական հաղորդումների համաձայն, այս պայմանագիրը կողմերի միջեւ պիտի կնքված լիներ դեռեւս մայիսին` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի Բաքու կատարած այցի ընթացքում: Բաքուն, սակայն, վերջին պահին հրաժարվել էր ստորագրումից՝ պատճառաբանելով, թե կողմերը վերջնական համաձայնության չեն հանգել որոշ խնդիրների շուրջ:

Արեւմտյան գործակալությունների հաղորդմամբ, Ադրբեջանի ղեկավարները սպասում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հանգուցալուծմանը եւ համաձայնեցին ստորագրել պայմանագիրը միայն այն բանից հետո, երբ համոզվեցին, որ հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը մտել է փակուղի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG