Կիրակի օրը մեկօրյա այցով Ադրբեջան է ժամանել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը։ Նա արդեն հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում այդ հանդիպման մասին հաղորդագրություն կա, որտեղ նշված է, որ Գեյթսը Իլհամ Ալիեւին է փոխանցել Բարաք Օբամայի նամակը։
Հանդիպման ընթացքում Ռոբերտ Գեյթսը փոխանցել է, որ Բարաք Օբաման գոհունակությամբ է հիշում սենատորի պաշտոնում Ադրբեջան կատարած իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը։
Ադրբեջանի նախագահը խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել Օբամային՝ նամակի համար։
Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ռազմական ոլորտում Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների միջեւ համագործակցության շուրջ։
«Ռոյթերզ»-ը հաղորդում է, որ Ռոբերտ Գեյթսը փորձելու է փարատել Ադրբեջանում վերջերս հնչող մտահոգությունները, թե Վաշինգտոնը Բաքվի վրա բավարար ուշադրություն չի դարձնում։
Ռոբերտ Գեյթսը ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ Օբամայի՝ նախագահ դառնալուց հետո այցելում է Ադրբեջան։
Ըստ «Ռոյթերզ»-ի հաղորդագրության, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ։