Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին


Երեկ Վենետիկում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Բեռնար Ֆասիեի եւ Իգոր Պոպովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավիճակը։

Վենետիկում այսօր նշվում է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի ստեղծման 20 տարին։ Էլմար Մամեդյարովը մեկնել է այդ միջոցառումներին մասնակցելու համար, եւ ավելի վաղ հայտարարվել էր, որ նա հանդիպելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG