Մատչելիության հղումներ

Օմբուդսմեն. «Ոստիկանության գործողությունները հունիսի 1-ին ոչ իրավաչափ էին»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը որպես «ոչ իրավաչափ գործողություններ» է գնահատում հունիսի 1-ին ոստիկանության կողմից Ազատության հրապարակ տանող մուտքերի հսկողությունը եւ հրապարակ ընդդիմության ներկայացուցիչների մուտքն արգելելը` ընդգծելով, որ դրանց հետեւանքով սահմանափակվել են անձանց սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:

Օմբուդսմենի գրասենյակի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում նշված է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից չի տրվել իրենց գործողությունների որեւէ իրավական հիմնավորում:

Հաղորդագրությունում ներկայացված են մայիսի 31-ին եւ հունիսի 1-ին Մաշտոցի պողոտա` Սարյանի արձանին հարող տարածք կատարած այցերի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների արձանագրած փաստերը:

Մայիսի 31-ի դեպքերի վերաբերյալ օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչները արձանագրել են հետեւյալը. - «Ժամը 19-ի սահմաններում ՀՀ Ոստիկանության աշխատակիցները, արգելելով մի խումբ քաղաքացիների մուտքը Ազատության հրապարակ, Սարյանի արձանին հարող տարածքից որոշ քաղաքացիների փորձել են հրավիրել ՀՀ Ոստիկանության բաժին` ըստ Ոստիկանության ներկայացուցչի, «նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բացատրություն վերցնելու նպատակով»: Սակայն, ի պատասխան Ոստիկանության ներկայացուցիչների պահանջների մի խումբ քաղաքացիներ դրսեւորել են ագրեսիվ վարքագիծ եւ դիմել են սադրանքների, ընդ որում, ըստ նախնական տվյալների, սադրանքներ հրահրողները ներկայացել են որպես ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Վերջիններս ձերբակալված են, եւ քննության արդյունքներով կպարզվի միջադեպի մանրամասները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG