Երկուշաբթի ուշ երեկոյան` կեսգիշերին մոտ ձերբակալվել են «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը, նրա եղբայրը` Սարգիս Գեւորգյանը եւ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը: Նրանք մեկ տասնյակից ավելի քաղաքացիների հետ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Ազատության հրապարակի շրջակայքից, երբ ոստիկանությունը ընդդիմադիր ակտիվիստներին արգելում էր մտնել հրապարակ:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Գիվի Հովհաննիսյանը, որոնք մինչեւ ուշ գիշեր ոստիկանության բաժանմունքում էին, Անի Գեւորգյանը ձերբակալվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի կասկածանքով` Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, իսկ Սարգիս Գեւորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` խուլիգանության կասկածանքով` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի հատկանիշներով:
Մյուս բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:
Երկուշաբթի երեկոյան Ազատության հրապարակից ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, Հայ ազգային կոնգրեսի մոտ 15 ակտիվիստներ ու երեք լրագրողներ:
Մինչ այդ Հայ ազգային կոնգրեսի մոտ 20-25 ակտիվիստներ Մաշտոցի պողոտայի կողմից փորձում էին մուտք գործել Ազատության հրապարակ։ Ոստիկանները, ովքեր նախօրոք մի քանի խմբերով կանգնած էին հրապարակ տանող բոլոր մուտքերի մոտ, շղթա կազմելով` ուղղակի արգելեցին ընդդիմադիրների մուտքը հրապարակ` հրելով ու բռնությամբ մարդկանց հեռացնելով Ազատության հրապարակից։
Իրավապահները բռնությամբ ստիպեցին մարդկանց տեղափոխվել Սարյանի արձանի մոտ։ Այդ ընթացքում ՀԱԿ-ի ակտիվիստների թիվն ավելացավ` հասնելով մոտ հարյուրի։ Հենց Սարյանի արձանին հարող այգուց բերման ենթարկվեց երրորդ խումբը։
«Հերթական անգամ մենք ականատես դարձանք, որ սա ոստիկանական պետություն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԱԿ-ի ղեկավար ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
Մայրաքաղաքի փոխոստիկապետ Ռոբերտ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանին այսպիսի բացատրություն ներկայացրեց. - «Բայց ինչո՞ւ գան… Այստեղ ստորգետնյա կայանատեղի կա: Այսպես մարդկանց մեծ կուտակումներ չպիտի լինի… Վաղը-մյուս օրը դառնալու է միտինգի վայր»:
Ժամը 21։30-ից 22։00 ընկած ժամանակահատվածում ոստիկանական բաժանմունքից ազատ էին արձակվել բերման ենթարկվածների մեծ մասը` բացառությամբ «Հայկական ժամանակ»-ի լրագրող Անի Գեւորգյանի եւ ՀԱԿ-ի երկու ակտիվիստների։
Երկուշաբթի օրվա ավարտին միջադեպի կապակցությամբ օմբուդսմենի գրասենյակը տարածեց մամլո հաղորդագրություն, ուր մասնավորապես ասված է. - «Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հասարակական կարգը խախտող գործողություններից»: Միեւնույն ժամանակ կոչ է արվում «Ոստիկանության մարմիններին հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելիս խստագույնս պահպանել օրենքի պահանջները, ղեկավարվել համաչափության սկզբունքով` զերծ մնալով անձի` խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի անհարկի սահմանափակումներից»։
Երկուշաբթի օրը տեղի ունեցածի առնչությամբ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում ասված է. - «Մայիսի 31-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են ստացվել, որ ժամը 18.00-ին անհայտ անձինք խախտելով հասարակական կարգը` փորձել են մուտք գործել Ազատության հրապարակ: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները նպատակ ունենալով կանխել նրանց գործողությունները` բազմիցս կարգի են հրավիրել օրինախախտներին, սակայն վերջիններս դիմադրություն ցույց տալով հասարակական կարգի պահպանության պարտականություններն իրականացնող եւ հասարակական կարգի խախտումը խափանող ոստիկանության ծառայողներին` նրանց հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, առողջության համար վտանգավոր բռնություններ գործադրել ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ոստիկաններ` ոստիկանության կրտսեր սերժանտ Գեւորգ Վ.-ի, ոստիկանության կրտսեր սերժանտ Գրիգոր Մ.-ի, 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ, ոստիկանության ենթասպա Գեւորգ Ք.-ի, ոստիկանության սերժանտ Հայկ Ն.-ի եւ ոստիկանության կրտսեր սերժանտ Ստյոպա Բ.-ի նկատմամբ եւ պատճառել վնասվածքներ: Այդ ընթացքում հավաքված բազմության միջից մի երիտասարդ աղջիկ յուրահատուկ հոտով, չպարզված քիմիական հեղուկ է լցրել Գեւորգ Վ.-ի դեմքին եւ պատճառել վնասվածք: Ոստիկանության ծառայողները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ժամը 19.00-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկաններ` ոստիկանության սերժանտ Արկադի Բ.-ն եւ ոստիկանության ենթասպա Միքայել Գ.-ն Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վարազդատ Թ.-ին, 1991 թ. ծնված Դավիթ Ք.-ին, 1992 թ. ծնված Սարգիս Գ.-ին եւ 1983 թ. ծնված Ռուբեն Ա.-ին, քանի որ նույն օրը, ժամը 18.00-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի մոտ, ծառայություն կատարելիս նկատել են Վարազդատ Թ.-ին, որը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել գետնին ընկած Դավիթ Ք.-ին: Արկադի Բ.-ն եւ Միքայել Գ.-ն փորձել են կանխել վեճը, սակայն նրանց շուրջ հավաքված անձանցից Սարգիս Գ.-ն եւ Ռուբեն Ա.-ն, Արկադի Բ.-ի հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով եւ ձեռքերով հարվածել են նրա մարմնի տարբեր մասերին եւ պատճառել վնասվածք: Դրանից հետո Սարգիս Գ.-ն պոկել է Արկադի Բ.-ի համազգեստի ուսադիրն ու ցուցադրաբար նետել գետնին, իսկ մեկ այլ երիտասարդ նրա գլխից վերցրել եւ գետնին է նետել ոստիկանության ծառայողի գլխարկը»:
«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տված անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն», - փոխանցում է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Փաստաբան Լուսինե Սահակյանը, այդուամենայնիվ, երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ապօրինի որակեց ոստիկանության գործողությունները եւ հայտնեց, որ երեք ձերբակալվածները հրաժարվել են որեւէ բացատրություն տալուց: