Լատինամերիկյան շրջագայության ընթացքում Թուրքիայի վարչապետը Բուենոս Այրես էր ժամանելու երկուշաբթի օրը, նույն օրը նախատեսված էր նրա հանդիպումը Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների հետ:
Այդուհանդերձ, BBC-ի փոխանցմամբ, Ռեջեփ Էրդողանը չեղյալ է հայտարարել ծրագրված այցը, երբ Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունները տեղի հայ համայնքի բողոքներից հետո որոշել են չկատարել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի բացման արարողությունը, որը տեղի էր ունենալու Թուրքիայի վարչապետի այցի շրջանակներում: Ակնկալվում էր, որ Բուենոս Այրեսի «Խորխե Նյուբերի» զբոսայգում Աթաթուրքի կիսանդրին բացելու է անձամբ Էրդողանը:
Քաղաքապետի ներկայացուցիչ Դիեգո Սանտիլին անցած շաբաթավերջին ներողություն էր խնդրել հայ համայնքից, իր իսկ բնորոշմամբ` «ծանր սխալի» համար, եւ խոստացել թույլ չտալ Մուսթաֆա Քեմալի հուշարձանի բացումը:
Թուրքիայի արտգործնախարարությունը մեղադրել է Արգենտինայի հայկական կազմակերպություններին «թշնամական» միջամտության համար: Կիրակի օրը Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակած պաշտոնական հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Արգենտինայի կառավարությունը այս քայլին է դիմել Թուրքիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված հայկական շրջանակների ճնշման ներքո»:
Հաղորդվում է, որ Քրիստինա Կիրշները հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Էրդողանի հետ` հավաստիացնելով, որ հասկանում է նրա դիրքորոշումը, սակայն միաժամանակ շեշտելով, որ իր երկրի կառավարությունը չի կարող չեղյալ հայտարարել քաղաքային իշխանությունների որոշումը.:
«Դա կդիտվի որպես Արգենտինայի Սահմանադրության խախտում», - թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` ասել է Արգենտինայի նախագահը:
Ռիո դե Ժանեյրոյում ընթացող «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է իր արգենտինացի պաշտոնակից Խորխե Տայանայի հետ` պահանջելով վերանայել մայրաքաղաքային իշխանությունների որոշումը:
«Մենք ակնկալում ենք, որ Արգենտինայի իշխանությունները համապատասխան քայլեր կձեռնարկեն, որպեսզի վերանայվի Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունների այս սխալ որոշումը, որը ստվերում է մեր երկու պետությունների հարաբերությունները», - նշված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
BBC-ն նշում է նաեւ, որ Արգենտինան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրներից է:
Արգենտինյան մամուլում այդ առիթով բազմաթիվ արձագանքներ են հրապարակվել:
Երկրի հեղինակավոր թերթերից մեկը այսօր գրում է. - «Թուրքերը ստել են եւ փորձել են մեզ խաբել»:
Բուենոս Այրեսի ինքնավար կառավարությայն նախարար Դիեգո Սանտիլին պարզաբանել է, թե ինչու է որոշվել չարտոնել Մուսթաֆա Քեմալի կիսանդրու բացումը մայրաքաղաքում:
«Թուրքիայի դեսպանը ինձ խնդրել էր արտոնել հուշարձանի վերականգնումը կամ վերաբացումը, սակայն հայ համայնքի հետ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ այդ տեղում երբեք չի եղել Մուսթաֆա Քեմալի [Աթաթուրքի] հուշարձան. եղել է մի եգիպտացի հերոսի հուշարձան: Մենք ընդունեցինք մեր սխալը եւ փոխանցեցին Թուրքիայի դեսպանատանը, որ այդ արարողությունը չի կարող տեղի ունենալ», - թերթին ասել է Սանտիլին: