Մատչելիության հղումներ

Եվա Ռիվասը այսօր հանդես կգա «Եվրատեսիլ - 2010»-ի եզրափակիչում


Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը Apricot Stone երգով այսօր հանդես կգա «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթի եզրափակիչում:
Երկու օր առաջ Ռիվասը հաջողությամբ հաղթահարեց մրցույթի կիսաեզրափակիչ փուլը:

Հինգշաբթի ուշ երեկոյան կայացած կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող երգչուհին բեմ բարձրացավ երկրորդը` անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:

Բուքմեյքերների կողմից բարձր գնահատականի արժանացած Apricot Stone֊ը ուղեկցվեց հրավառություններով, փոքրիկ մենապարով ու ավարտվեց «կախարդանքով». բեմում տեղադրված ծիրանի կորիզից վեր բարձրացավ հայկական ծիրանենին:

Հայաստանի հետ կիսաեզրափակչի նույն խմբում ընդգրկված էին նաեւ մեր հարեւաններ Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք եւս հաղթահարեցին այս փուլի արգելքը:

Այսպիսով, «Եվրատեսիլ»-ի այս տարվա մրցույթին ներկայացված երկրներից եզրափակիչ անցան Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նորվեգիան, Իսպանիան, Մոլդովան, Ռուսաստանը, Հունաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Բելգիան, Ալբանիան, Իսլանդիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Վրաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Իսրայելը, Իռլանդիան, Կիպրոսը, Ադրբեջանը, Ռումինիան, Հայաստանը եւ Դանիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG