Մատչելիության հղումներ

Պակիստանում մզկիթների վրա զինված հարձակումների հետեւանքով առնվազն 80 մարդ է զոհվել


Պակիստանի Լահոր քաղաքի արվարձաններում հրազենով զինված անձինք հարձակվել են երկու մզկիթների վրա: Հարձակումների հետեւանքով առնվազն 80 մարդ է զոհվել, եւս շուրջ 100-ը վիրավորվել են:

Հարձակվողներին հաջողվել է փախուստի դիմել:

Երկու մզկիթներն էլ պատկանում են ահմադի կրոնական համայնքին: Ահմադին 19-րդ դարի վերջում հիմնադրված մահմեդական աղանդ է, որը աշխարհում ունի շուրջ 4 միլիոն հետեւորդ:

Պակիստանի արմատական սուննի խմբավորումները անցյալում հետապնդել են ահմադի համայնքին: Պակիստանը միակ մահմեդական երկրին է, որտեղ ահմադիները հռչակված են ոչ մահմեդականներ:

Ուրբաթ օրը տեղի ունեցածը դատապարտել են Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG