«Եվրատեսիլ - 2010»-ի` մայիսի 27-ին կայացած կիսաեզրափակիչի ժամանակ Օսլոյի Telenor Arena-ում եղել է նաեւ Լեռնային Ղարաբաղի դրոշը:
Ինչպես հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը, Հայաստանի եւ Ղարաբաղի դրոշները համերգասրահ էր բերել հայ հանդիսատեսներից մեկը:
Ադրբեջանցի հանդիսատեսները վրդովվել են եւ դիմել համերգասրահի անվտանգության ծառայությանը, որը, սակայն, ընդգծել է, որ քաղաքական հարցերին չի միջամտում, եւ բավարարվել է հայ հանդիսատեսին ադրբեջանցիներից հեռացնելով:
Ադրբեջանական լրատվամիջոցները դժգոհում են նաեւ, որ «Եվրատեսիլ»-ի կիսաեզրափակիչում ադրբեջանցի երգչուհու ելույթին նախորդող կադրերում Ադրբեջանի քարտեզը պատկերվել է առանց «գրավյալ տարածքների»: