«Հայատյացությունն այսօր մարդատյացության ամենաարմատական դրսեւորումներից է», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` երեկ Բրյուսելում ելույթ ունենալով Պողոսյան հիմնադրամի հիմնած Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների եւ երկխոսության «Վիլա Ամպեն» կենտրոնում:
«Քսաներորդ դարի վերջում մարդկությունն ականատես եղավ ահավոր նոր ոճրի` Ռուանդայում իրականացված ցեղասպանությանը: Այդ ցեղասպանությունը սկզբում իրականացվեց խոսքով: Այդ տառապանքի ճանապարհով էլ ենք մենք` հայերս, ստիպված եղել անցնել: Սակայն Մեծ եղեռնի ժամանակ չկային ժամանակակից ռադիոն եւ հեռուստատեսությունը, իսկ Ռուանդայում իրականացված հանցագործության գաղափարախոսներն իրենց թույնը թափեցին լրատվության հե'նց այդ ժամանակակից միջոցներն օգտագործելով», - ասել է նախագահը:
«Վերջին ժամանակաշրջանում հայերն են դարձել նման ատելության քարոզչության թիրախ: Երբ մեր հարեւան երկրներից մեկի ղեկավարը խոսում է այն մասին, որ հայերին պետք է արտաքսել միայն այն բանի համար, որ նրանք հայեր են, ես ակամայից վերհիշում եմ այն, ինչ տեղի ունեցավ 1915 թվականին: Երբ այսօր մեր հարեւան մեկ այլ երկրից անընդհատ հնչում են ատելության եւ պատերազմի սպառնալիքի կոչեր, ես կրկին հիշում եմ պատմության անողոք դասերը», - նշել է Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Ադրբեջանում, ինչպես եւ Օսմանյան կայսրությունում, հայերին ընկալեցին որպես օտար մարմին, խանգարող, անպետք մի երեւույթ, որից պետք է ազատվել ջարդերի եւ կոտորածների միջոցով: Սակայն այդ ամենից հետո Բաքուն կրկին փորձում է գերիշխանություն հաստատել Լեռնային Ղարաբաղի եւ նրա ազատատենչ ժողովրդի հանդեպ. այն ժողովրդի, ում ցանկանում էր ոչնչացնել»:
«Հայատյացությունը դառնում է մտածելակերպ, դրա տարածումը` պետական քաղաքականություն: Հայատյացությունն այսօր մարդատյացության ամենաարմատական դրսեւորումներից է», - հայտարարել է Սերժ Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը տարածել է նախագահի մամլո գրասենյակը: