Հայաստանի մասին զեկույցում ասված է, որ մարդու իրավունքների խախտումների համար մեղավորները նախկինի պես պատասխանատվության չեն ենթարկվել: Խոսքի ազատությունը սահմանափակվել է։ Հարձակումներ են կատարվել լրագրողների վրա։ Այդպես էլ չի վերացվել քաղաքի կենտրոնում հանրահավաք անցկացնելու արգելքը, որը դրվեց 2008 թվականին արտակարգ դրության ժամանակ։ Կանանց ու աղջիկների իրավունքները բռնությունից պաշտպանելու միջոցները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Կառավարությունը չկարողացավ իրական այլընտրանքային ծառայություն առաջարկել։
«Համառոտ տեղեկանք» բաժնում Amnesty International-ը արձանագրում է, որ հունիսի 19-ին Ազգային ժողովը համաներում հայտարարեց 2008-ի մարտի իրադարձությունների ժամանակ ձերբակալվածների նկատմամբ։ Համաներումը տարածվեց այն անձանց վրա, որոնք չէին մեղադրվում բռնությունների համար, այլ միայն նրանց վրա, ովքեր դատապարտվել էին մինչեւ 5 տարի ազատազրկման։ Ում վրա համաներումը չտարածվեց, նրանց պատժաչափը կրճատվեց երկու անգամ:
Amnesty International-ը նշում է, որ հաջողվել է որոշ առաջընթացի հասնել հայ - ադրբեջանական բանակցություններում։ Լեռնային Ղարաբաղը զեկույցում ներկայացվում է որպես անկլավ Ադրբեջանի տարածքում, որը մեծամասնությամբ բնակեցված է հայերով ու անջատվել է Ադրբեջանից 1990 թվականի պատերազմի արդյունքում։ Մոսկվայում նոյեմբերի 2-ին Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ համաձայնագիր են ստորագրել` ուղղված միջազգային իրավունքի շրջանակներում վեճի լուծմանը, նշում է Amnesty International-ը [խոսքը 2008 թվականի նոյեմբերի 2-ի Մայնդորֆյան հռչակագրի մասին է]:
«Անպատժելիություն» բաժնում իրավապաշտպան կազմակերպությունը գրում է, որ հոկտեմբերին ոստիկանության 4 աշխատակիցների դեմ մեղադրանք առաջադրվեց 2008-ի մարտի 1-ին քաղաքացիների դեմ ուժ կիրառելու համար։ Մինչեւ տարեվերջի դրությամբ ոչ մի անկախ հետաքննություն չի անցկացվել` ապացուցելու, որ ոստիկանությունը ուժ է կիրառել 2008-ի իրադարձությունների ժամանակ։ 2008-ի հունիսին ստեղծվեց խորհրդարանական հատուկ հանձնաժողով իրադարձությունները ուսումնասիրելու համար, սակայն այն, ըստ Amnesty International-ի, այդպես էլ աշխատանքի չանցավ, քանի որ ընդդիմությունը հրաժարվեց մասնակցել դրան։ 2009-ի հունիսին նախագահը իր հրամանագրով լուծարեց Փաստահավաք խումբը, որտեղ կային տարբեր քաղաքական խմբակցությունների, մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներ։
Մայիսին փակվեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա կրակելու գործը` այն հիմնավորմամբ, թե կրակողը ինքնապաշտպանության է դիմել։ 2008-ի մայիսին Դանիելյանի վրա գազային ատրճանակից կրակել էր Հայաստանի առաջադիմական իշխանամետ կուսակցության նախկին ղեկավարը։ Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն էին հայտնել, որ դատախազությունը ուշադրություն չի դարձրել առանցքային վկաների ցուցմունքների վրա։ Միքայել Դանիելյանը բողոքարկել է այդ որոշումը, սակայն տարեվերջի դրությամբ նրա միջնորդության մասին որոշում ընդունված չէր:
«Խոսքի ազատություն» բաժնում Amnesty International-ը անդրադառնում է Արգիշտի Կիվիրյանի գործին: Ապրիլի 30-ին անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել փաստաբան եւ լրագրող Արգիշտի Կիվիրյանին։ Դեպքը կատարվել է Երեւանում` նրա տնից ոչ հեռու։ Եղած տեղեկություններով, նրան ծեծի են ենթարկել փայտերով ու կրակել են նրա վրա։ Լրատվամիջոցների ազատությունների հարցով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը իշխանություններին կոչ է արել հետաքննել միջադեպը ու մտահոգություն է հայտնել, որ լրագրողների նկատմամբ բռնությունների դեպքերը չեն հետաքննվում, ինչը նպաստում է անպատժելիության մթնոլորտին։
Ըստ Amnesty International-ի զեկույցի` «Եհովայի վկաները» խտրական վերաբերմունքի են արժանանում։ Իրավապաշտպան կազմակերպությունը գտնում է, որ այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը նախկինի պես գտնվում է զինվորականների վերահսկողության տակ: Զինվորական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողները ստիպված են զինվորական համազգեստ կրել։ Նրանք ենթարկվել են կարգապահական տույժերի զինվորական դատախազության կողմից եւ իրավունք չեն ունեցել հավաքվել աղոթքի համար: Նոյեմբերի 1-ի դրությամբ, համոզմունքների համար զինվորական ծառայությունից հրաժարվելու համար 2-3 տարվա ազատազրկում են կրել 71 «Եհովայի վկաներ»:
Հոկտեմբերին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց, որ կրոնական շարժառիթներով զինվորական ծառայությունից խուսափելու համար զինծառայող Վահան Բայաթյանին 2.5 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը խղճի եւ հավատքի ազատությունների նրա իրավունքների խախտում չէ։ Դատարանը որոշեց, որ «կոնվենցիայի ոչ մի հոդված գիտակցաբար հրաժարվելու իրավունքը չի երաշխավորում»։ Վահան Բայաթյանը այդ որոշումը բողոքարկել է Մեծ պալատում: