Լրագրողների հետ հանդիպմանը Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը փոխանցեց, որ իրենք հաշվի են առել օրինագծի վերաբերյալ հնչած քննադատությունը եւ փորձել են «այդ մտահոգությունները փարատող կետերը ամրագրել օրենքով»:
«Ի՞նչ թվաքանակով են լինելու նման դպրոցները: Հասարակությունը պնդում էր, որ օրենքով դա ֆիքսենք, որպեսզի հետո` վաղը, մյուս օրը, կառավարության որոշումներով ավելի հեշտ չլինի փոփոխել այն: Օրենքով ֆիքսել ենք 15 դպրոց: Դա գործող հանրակրթական դպրոցների թվաքանակի մեկ տոկոսն է», - մասնավորեցրեց նախարարը` հավելելով, որ օրենքով սահմանվելու է նաեւ, որ մեկ օտար լեզվի դասավանդմամբ դպրոցների քանակը չպետք է գերազանցի 5-ը:
Հայերենի եւ հայագիտական առարկաների ուսուցումը պետք է պարտադիր կատարվի հայերեն, պահպանվելու է նաեւ հայագիտական առարկաների դասավանդման ծավալը: Նախարարի խոսքով, սա եւս սահմանվելու է օրենքով:
Օրինագծով տարիքային սահմանափակում է նախատեսվում դպրոց ընդունվողների համար: 1-4-րդ դասարաններ օտարալեզու դպրոցները չեն ունենա:
«Օտարալեզու հանրակրթություն կթույլատրվի 5-րդ դասարանից սկսած», - հայտարարեց Արմեն Աշոտյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ օտարալեզու դպրոցները լինելու են միայն մասնավոր: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք դա եւս ամրագրվելու է օրենքում, Աշոտյանը պատասխանեց. - «Օրենքով ամրագրված է, որ նման տեսակի հաստատությունների գործունեությունը թույլատրվելու է: Օրենքում, անգամ լրամշակված տարբերակում, չենք գրում այս պահին, որ դրանք պետք է լինեն ոչ պետական դպրոցներ»: