Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլ. «Կովկասում առկա ստատուս քվոն հակասում է բոլորի շահերին»


«Ներկայումս Կովկասում առկա ստատուս քվոն հակասում է բոլորի շահերին», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Ղազախստանում լրագրողների հետ զրույցում:

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական TRT International հեռուստաալիքի հաղորդումը, Գյուլը այդ ստատուս քվոն է համարել Ղարաբաղյան հիմնախնդրի պատճառը:

«Հարկ է անցկացնել հանդարտ, բայց վճռական գործունեություն: Եթե առաջիկա երկու տարիներին ոչինչ չփոխվի, ապա չի փոխվի եւ հաջորդ տասը տարիներին: Ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա, ինչը օգուտ չի բերի կողմերից ոչ մեկին», - ասել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG