Անցած շաբաթ Հայաստան այցելած Ֆրանսիայի տնտեսական վերելքի նախարար Պատրիկ Դեւեջյանը հանդիպել է անազատության մեջ գտնվող Սարգիս Հացպանյանի կնոջն ու երեխաներին:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հացպանյանի կինը ` Հասմիկ Պողոսյանը, ֆրանսիական կառավարության հայազգի անդամը հետաքրքվել է իր ամուսնու գործի մանրամասներով:
Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը, ով հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, Քրեական օրենսգրքի 333 հոդվածի երկրորդ մասով (սուտ մատնություն) դատապարտվել է 3,5 տարի ազատազրկման եւ անազատության մեջ է 2008 թվականի նոյեմբերից։ Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել «Հայկական ժամանակ» օրաթերթի մի հրապարակման հիման վրա, որտեղ Հացպանյանը պնդել էր, թե «Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում»:
Ռուզաննա Ստեփանյան