Դատական նիստը տեւեց հաշված րոպեներ. զոհերի հարազատներից ոմանք դեռ չէին հասցրել մտնել դահլիճ երբ դատավոր Արմեն Խաչատրյանը երեք նախադասությամբ կարդաց վճիռը եւ արագ հեռացավ` առանց մերժման հիմնավորումները ներկայացնելու։ Դա առաջացրեց ներկաների դժգոհությունը։
Դեռեւս չպարզված հանգամանքներում գանգուղեղային բաց վնասվածք ստացած ու ինտոքսիկացիայից մահացած Սամվել Հարությունյանի, hրազենային վնասվածքներից զոհված Գրիգոր Գեւորգյանի, Հովհաննես Հովհաննիսյանի իրավահաջորդները դատարանից պահանջում էին վերացնել վարույթն իրականացնող մարմնի անգործությունը եu պարտավորեցնել այդ մարմնին իրականացնել արդյունավետ քննություն:
Դատարանի այսօրվա որոշման մեջ, որը նիստից հետո հանձնվեց դիմող կողմի շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանին, որպես հիմնավորում ասված է, որ պահանջը դատական վերահսկողության ոլորտից դուրս է։ Նշվում է, որ Քրեական դատավարության օրենսգրքով այդպիսի քննչական կամ դատավարական գործողություններ նախատեսված չեն, օրենսգիրքը սահմանում է, որ դատարան բողոքներ կարող են ներկայացվել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի որոշումների օրինական եւ հիմնավոր չլինելու դեմ, բայց տվյալ դեպքում որոշումներ չեն բողոքարկվում, այլ անգործությունը:
Արտակ Զեյնալյանը դատավոր Արմեն Խաչատրյանի վճիռը որակեց Սահմանադրությանը հակասող, հիշեցնելով, որ դատավորի վկայակոչած Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի մի մասը Սահմանադրական դատարանը վերջերս հակասահմանադրական է ճանաչել։
«Դատարանը փաստորեն շարունակում է առաջնորդվել անվավեր ճանաչված հոդվածով», - հայտարարեց Զեյնալյանը՝ ընդգծելով. - «Դատարանը բացարձակ չի հետեւում իր գրագիտությանը»։
Զոհերի իրավահաջորդները նաեւ դատարանից պահանջել էին ճանաչել իրենց զավակների կյանքի իրավունքի խախտման փաստը։ Այս մասով դատարանը որոշել է բողոքը վերադարձնել` թողնելով առանց քննության։
Դատաքննության ընթացքում նախաքննության մարմնի ներկայացուցիչներն այդպես էլ չպատասխանեցին Զեյնալյանի հարցերին, որոնք վերաբերում էին մահվան հանգամանքների բացահայտման որոշ մանրամասների: Հիմնավորումն այն էր, որ գործը դեռ նախաքննության փուլում է եւ այս փուլում պահանջվող ծավալով տվյալները հրապարակման ենթակա չեն:
Մաշտոց - Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկի կամրջի շրջակայքում ստացած գանգուղեղային վնասվածքից մահացած Սամվել Հարությունյանի հայրը` Էդիկ Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ չի վստահում քննությանը։
«Բժիշկներն անգամ 41 օր պահելով հիվանդանոցում, ինձ չէին ասում, որ նա գլխից հրազենային վնասվածք ունի։ Ասում էին՝ բութ գործիքի հարված ձախ կողմից։ Իսկ չէ՞ որ գագաթին անց կար, այդ որտեղի՞ց էր գոյացել», - պատմեց զոհվածի հայրը. - «Իսկ այսօր նախաքննությո՞ւն է, կատարվում ու չի՞ ավարտվում»։
Զոհերի իրավահաջորդները պատրաստվում են առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել վերաքննիչ դատարանում։